ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Լեհաստանի ներկայացուցչության Թվիթերի գրառման մեջ նշվում է, որ Վարշավայում կայացած հանդիպմանը ԱԳ նախարար Ռաուն բարձր է գնահատել համանախագահների շարունակական ջանքերը օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու տարածաշրջանում կայունության ու բարգավաճման։
ԱԳ նախարարը վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: