Փետրվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15644 նոր դեպք, հաղորդում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 24110, մահացել՝ 46 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1511800 դեպք, որից ապաքինվել է 1324172 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15729 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52912 հետազոտություն, այդ թվում 32295-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20617-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 29.57% է, վերջին 14 օրվանը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 30.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2787627 մարդ, վերջին մեկ օրում՝ 3257 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5876 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1126 անձ: