Քաղաքական որոշումը, թե Հայաստանն ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Երաշխավորում եմ ձեզ, որ որևէ այլ մարմին հիմա չունի նման քաղաքական որոշում: Առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը: Իհարկե, չենք կարող Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի փոխարեն կայացնել որոշումներ, բայց, որ այստեղից է սկսվելու՝ ես ձեզ դա երաշխավորում եմ»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ 2023 թվականին է նախատեսվում ամփոփել գործընթացը:
«Ժամկետներ չեմ կարող խոստանալ, միայն կարող եմ ասել, որ Կառավարության ծրագրում հրապարակված ժամկետները փորք ավելի երկար են, քան ես անձամբ պատկերացնում եմ, որ գործընթացը կարող է տեղի ունենալ»,- ասաց Անդրեասյանը: