Շվեդիայի կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Այդ մասին ասվում է 2022 թվականի արտաքին քաղաքականության հռչակագրում, որը չորեքշաբթի խորհրդարանում ներկայացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ հայտնում է ТАСС-ը։
«Կառավարությունը մտադիր չէ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Շվեդիայի անվտանգության քաղաքականությունը մնում է անփոփոխ: Ռազմական դաշինքներից ազատությունը ճիշտ ընտրություն է և նպաստում է կայունությանն ու անվտանգությանը Հյուսիսային Եվրոպայում»,- ասել է Լինդեն: