Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար:
Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 15-ամյա Համլետ Մանուկյանը (76,2 միավոր):
Մնացած գործիքների եզրափակիչները կայանալու են վաղը՝ փետրվարի 17-ին: