ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց սպանությունը) և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2022 թ. փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի համաձայն, 2022 թ. փետրվարի 14-ից որպես անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են նույն օրը՝ ժամը 18:30-ին, Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից վերոնշյալ ակումբի կիսաքանդ շենքի մուտքի հատվածում և բակում հայտնաբերել են իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել են բջջային հեռախոս, պլաստմասսե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: