Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արզնի գյուղի 32-ամյա մի բնակչի բերման ենթարկելիս նրա տանը՝ սեղանի վրա, նկատել են ապակյա տարայի կափարիչ և ծխախոտի տուփ՝ սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածով։
Ըստ տանտիրոջ՝ զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից, մանրացրել ու չորացրել՝ հետագայում օգտագործելու համար:
Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա տղամարդը տան չգործող լվացքատան լվացքի մեքենայի միջից ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ՝ մոտ 830 գրամ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: