Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Բանտում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո՝ նա համաներմամբ ազատ էր արձակվել։
Վերջերս Եվրոպական դատարանը որոշել էր, որ 2008 թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները:
Ըստ վճռի՝ Փաշինյանը ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան