Փետրվարի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 10 894 մարդ, մահացել է 55 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 496 156 դեպք, որից ապաքինվել է 1 300 062 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 683:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 058 թեստավորում, այդ թվում 31 794-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 264-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 30.59% է, վերջին 14 օրվանը՝ 32.02%, վերջին 7 օրվանը՝ 31.51%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 783 856 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3560 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5974 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1261 անձ: