Վերջերս արևմտյան երկրները համառորեն մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու համար։ Մոսկվան հերքում է նման հայտարարությունները և բացատրում, որ մամուլում «ռուսական ագրեսիայի» մասին հրապարակումները ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու լավ պատրվակ են՝ գրում է ՌԻԱ նովոստին:
Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, պնդում էին, որ Ռուսաստանի «ներխուժումը» Ուկրաինա տեղի կունենա փետրվարի 16-ին՝ գիշերը երեքին, սակայն դա տեղի չունեցավ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խնդրանքով դիմել է արևմտյան լրատվամիջոցներին:
«Խնդրանք ԱՄՆ-ի և բրիտանական զանգվածային ապատեղեկատվական միջոցներին՝ Bloomberg-ին, The New York Times-ին, The Sun-ին: Խնդրում եմ հրապարակեք գալիք տարվա մեր «ներխուժումների» ժամանակացույցը, որպեսզի կարողանանք արձակուրդ պլանավորել»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք հայտարարում էին «ներխուժման ճշգրիտ» ամսաթիվն ու ժամը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինացիներին ավելի վաղ առաջարկել էր «զարթուցիչ օգտագործել»՝ «նման տեղեկատվության հուսալիությունը» ստուգելու համար»:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով փետրվարի 16-ը հռչակվել է որպես Միասնության օր: Նա նաև մեկնարկել է #UAразом ֆլեշմոբը և բոլոր ուկրաինացիներին՝ անկախ դավանանքից և ազգությունից, հորդորել միանալ ակցիային: Նախաձեռնությանը միանալու համար մասնակիցները լուսանկարվում են ազգային դրոշով և նշված հեշտեգով այն տեղադրում սոցցանցերում: