Փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, իրականացվել է 6 630 թեստավորում: Առողջացել է 2 574 քաղաքացի, գրանցվել է 28 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 170-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 645 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 229 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 581 է:
Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում: