Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պետք է ներողություն խնդրի ստի և ապատեղեկատվության տարածման համար՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ստի տարածման համար պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բրիտանիայի ժողովուրդներից, ինչպես նաև արևմտյան այն լրատվամիջոցներից, որոնք նրա հայտարարություններն ընդունել են որպես ճշմարտություն»,- հայտարարել է Զախարովան։
Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին Լոնդոնի տարածած տեղեկատվությունը «դեմքը փրկելու անշնորհք փորձ էր»։