ԵՄ դատարանը ճանաչել է Եվրամիության օրենքի գերակայության սկզբունքը՝ մերժելով Լեհաստանի և Հունգարիայի ներկայացրած հայցերը։ Երկու երկիրն էլ ձգտում էին ճանաչել ազգային օրենքի գերակայությունը համաեվրոպականի նկատմամբ՝ գրում է Euronews-ը:
Վարշավան և Բուդապեշտը չեն համաձայնել իրենց օրենսդրությունները փոխելու Բրյուսելի պահանջների հետ։ ԵՄ-ում դժգոհություն է առաջացրել և՛ Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումը, և՛ Հունգարիայում ընդունված օրենքը, որը սահմանափակում է փոքրամասնությունների վերաբերյալ նյութերի տարածումը անչափահասների շրջանում։ Ներկայացվել են նաև այլ պահանջներ: Արդյունքում երկու երկրներին սպառնում են զրկել հակաճգնաժամային սուբսիդիաներից, որոնք նախատեսված էին համաճարակից տուժած ԵՄ երկրների տնտեսությունների վերականգնման համար։
Այսպիսով, դատարանի որոշումը հաստատեց, որ սուբսիդիաների վճարումը կապված է երկրների կողմից եվրոպական իրավունքի գերակայության սկզբունքի պահպանման հետ:
Մեկնաբանելով եվրոպական դատարանի որոշումը՝ Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զեբոն հայտարարել է, որ Եվրամիությունը վերածվում է մի տարածքի, որտեղ կարելի է անօրինական կերպով կառույցի երկրներից խլել նրանց ազատությունն ու ինքնիշխանությունը։