ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 15-ին ներկա է եղել օպերային և էստրադային երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգին։
Իտալացի երգչի համերգը տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի:
Համերգից առաջ հյուրերը ունկնդրել են սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին՝ իր ջազ Տրիոյի հետ:
Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, նաև դասվել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: