Ռուսաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Արևելյան Միջերկրական ծովում՝ ավիացիայի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
Զորավարժություններին հետևելու համար ժամանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա գերատեսչության տվյալներով՝ զինվորականները մշակում են հակառակորդի սուզանավերի հայտնաբերման, Միջերկրական ծովում նավարկության հսկողության և ջրային տարածքի վրայով օդանավերի թռիչքների խնդիրները։
Միջոցառմանը մասնակցում են նաև ինքնաթիռներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ: Ռուս զինվորականները նշել են, որ գերձայնային «Կինժալ» հրթիռները կարող են անցնել 2000 կիլոմետր՝ ձայնի արագությանը գերազանցելով տասն անգամ:
Մեկնարկած զորավարժությունն ամենախոշորն է Միջերկրական ծովում, որը Ռուսաստանը անցկացնում է սառը պատերազմի ավարտից հետո։