Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազորը վերանայելով Արցախի քաղաքացիների զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամսիսների ընթացքում Facebook.com սոցիալական ցանցի միջոցով Ն. Ադամյանը, նախնական համաձայնության գալով նյութերով չպարզված անհայտ անձի (անձանց) հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ, խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ 033636315 և 091456543 հեռախոսահամարներով բացված Թել-Սել էլեկտրոնային դրամապանակներին, IDBank ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին և Vivarobet բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել են փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24 000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ և Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր 56 500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է, ինչի արդյունքում նրանց պատճառվել է գույքային վնաս։
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն ընդունվել վարույթ: Կատարվում է հետաքննություն: