Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները։
Ներկայումս ինտենսիվորեն շարունակվում են թվով 12 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ևս 3-ի կառուցման մեկնարկը կտրվի շուտով։ Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը կլինեն քառահարկ՝ բաղկացած 16-ական բնակարանից։
Ընդհանուր թվով շահագործման կհանձնվի 240 բնակարան, 40՝ երկուսենյականոց, 120՝ երեքսենյականոց և 80՝ չորսսենյականոց։
Այժմ իրականացվում են հիմքերի կառուցման, մասնավորապես՝ նկուղային հարկերի պատերի ու ծածկերի կառուցման աշխատանքներ։
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։