Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցն Ադրբեջան հետաձգվել է։ Այդ մասին թուրք արտգործնախարարն ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Չավուշօղլուն նշել է, որ այցի հետաձգման պատճառը իր՝ COVID-19-ով վարակվելն է: