Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական դեր խաղալ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Սա կարող է նպաստել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանի կարգավորումն ու կայունությունը օգուտ կբերեն Հարավային Կովկասի բոլոր երկրներին»,- չորեքշաբթի ասել է Լիցենբերգերը՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «կլոր սեղանի» շուրջ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունությանը։