Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, սառը զենքի հայտնաբերման՝ 10, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, ծանր վիրավորանքի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 2-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պոռնկագրական նյութեր տարածելու, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: