Աշխարհի ավելի քան 40 երկրում այսօր նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Մալենան «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հանդիպել է քաղցկեղը հաղթահարած, նաև այս պահին բուժվող երեխաների և երիտասարդների հետ։
Մալենան պատմել է առաջիկա նախագծերի մասին, խոստացել պարբերաբար այցելել նրանց:
Մալենա («Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի հաղթող) - Երեխաներն ուզեցել են ինձ տեսնեն, ու շատ ուրախ եմ էդ առումով ու եկել եմ նրանց հետ ժամանակ անցկացնեմ, նրանց հետ ուրախանամ, ու ինձ շատ հաճելի ա, որ իրենց մի փոքր չափով կկարողանամ ուրախացնել:
Էսթեր Դեմիրճյան («Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Գլխավոր նպատակներից հանրության ուշադրությունը նորից հրավիրելն է խնդրին, բայց նաև շատ կարևոր մեկ այլ խորհուրդ կա այսօրվա մեջ՝ տոնել հաղթանակները, այսինքն՝ բոլոր այն քաղցկեղ ունեցող երեխաները, որոնք հաղթահարել են և վերադարձել են կյանք, հենց իրենց հաղթանակներն ենք տոնում, որոնք հաղթահարել են հիվանդությունն ու վերադարձել են կյանք: Դրանում շատ մեծ դեր են կատարել թե՛ հենց երեխաները, թե՛ նրանց ծնողները, թե՛ բժիշկները, թե՛ հիմնադրամներն ու պետությունները: