Փետրվարի 15-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1307 նոր դեպք, իրականացվել է 5359 թեստավորում: Առողջացել է 3514 քաղաքացի, գրանցվել է 15 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408381 դեպք, որոնցից 379126-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8201 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1575 է:
Ընդհանուր կատարվել է 2833813 թեստավորում: