Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը՝ փոխանցում է ТАСС-ը:
«Միությունը ոչ ավելի, քան 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցություն ցույց կտա Ուկրաինային, որը հասանելի կլինի երկրի մակրոտնտեսական կայունացմանն օժանդակման և արմատական բարեփոխումների ծրագրի համար»,- ասված է պատգամավորների ընդունած փաստաթղթում:
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի փոխառությունների տեսքով: Եվրախորհրդարանի համապատասխան որոշման հաստատումից հետո գումարը Կիևին կփոխանցվի 12 ամսվա ընթացքում՝ 600-ական միլիոն եվրո երկու տրանշով:
Միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: