«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների նկարները, արվեստի տարբեր գործեր աճուրդի են հանվել, հասույթը՝ 276 հազար դրամ, նվիրաբերվել է Զինվորի տանը: Այդ մասին ասված է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Ֆեյսբուքի էջում:
«Զինվորներին են նվիրել նաև բոլոր այն աշխատանքները, որոնք ցուցահանդեսի ժամանակ չէին վաճառվել:
«Նուբարաշեն» ՔԿՀ պետն ասում է, որ նման ակցիաները շարունակական են լինելու»,- նշված է գրառման մեջ: