ԱՊՀ-ն ակնկալում է դիտորդի կարգավիճակ ստանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ ռեժիմով կքննարկվի ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը»,- Անֆիմովի խոսքը մեջբերում է БелТА գործակալությունը:
Նա նաև տեղեկացրել է, որ փետրվարի 15-ին մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի ձևավորման առաջարկները, որը նախատեսվում է անցկացնել մայիսին Նուր Սուլթանում: