Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: