Փետրվարի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19049 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18409, մահացել՝ 51 մարդ:
Համավարակի տարածումից մինչ օրս, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1480841 դեպք, որոնցից ապաքինվել է 1289168 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15628 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56531 թեստավորում, այդ թվում 39936-ը՝ հակամարմինների արագ թեստով, 16595-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 33.7% է, վերջին 14 օրվանը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 32.19%:
Վրաստանում պատվաստվել է 2779761 մարդ, վերջին մեկ օրում՝ 3593 քաղաքացի:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6017 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1309 անձ: