ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերը Twitter-ի իր միկրոբում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Արդյունավետ զրույց ունեցանք նախագահ Ալիևի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման վերաբերյալ հարցեր, ներառյալ՝ էներգետիկ շուկաների համար դրա հետևանքները»,- նշել է Ստոլտենբերգը:
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ «գազի մատակարարումների ծավալի ավելացման և Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար լինելու համար»: