Ռուսաստանի Դաշնության Պետդումայի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի ընդունումն Ուկրաինան կգնահատի որպես Մինսկի համաձայնություններից Մոսկվայի դուրս գալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը. ճանաչման մասին որոշում ընդունելու դեպքում Ռուսաստանը դե ֆակտո և դե յուրե դուրս կգա Մինսկի համաձայնություններից՝ իր բոլոր հետևանքներով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Կիևն այդ դիրքորոշումը հասցրել է իր գործընկերներին։
Այսօր ՌԴ Պետդուման որոշում է ընդունել՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության մասին դիմումը անհապաղ նախագահին ուղարկելու մասին: