«Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի։ Վստահ եմ՝ համայնքն ունի իր ներքին խոհեմությունն ու իմաստությունը՝ լուծելու ներհամայնքային ցանկացած խնդիր»,- Լիոնի համայնքային կազմակերպությունների և անհատների հետ հանդիպման ընթացքում ասել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը և Դեսինի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆը։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի բոլոր ծրագրերը և ուղղությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի ներգրավվածությանը, սփյուռքի տարբեր համայնքների տարակարծություններին, Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին։