Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Իրավապահների այդ մտադրության մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է իբրև թե «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։