Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Արարատի մարզի Լանջազատ համայնքի խոշոր ֆերմերային տնտեսությունում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, որոնց շարքում հատկապես առանձնացվել են հողակտորների խիստ մասնատվածությունն ու ջրային ռեսուրսների սակավությունը։
Հողային և ջրային բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն նախապայմաններից են և ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։