ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանում: