ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները:
«Մասնակցելու են լավագույն փորձագետները, ոչ միայն զինված ուժերի: Այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքին սպասում են հազարավոր զոհվածների հարազատներ: Մեր աշխատանքներին, ենթադրում եմ, պարբերաբար իրենց մասնակցությունը կունենան նաև զոհվածների հարազատները, իրենք կորոշեն՝ ովքեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:
Այսօր հաստատվեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը:
«Կարդացի մեր իրավասությունների շրջանակը, հասկացանք, թե ինչ ծավալի հետ գործ կարող ենք ունենալ»,- նշեց Քոչարյանը: