Փետրվարի 14-ին՝ ժամը 00։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս և Ռոստոմի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel Vectra A (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և Toyota Prado (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1990 թ․) մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Նա հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: