Փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Իրականացվել է 4245 թեստավորում, առողջացել է 2306 քաղաքացի: Գրանցվել է մահվան 19 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21702 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում։