Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կազմակերպվել են մեթոդական և գործնական պարապմունքներ, քննարկվել անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, առաջնային լուծում պահանջող այլ հարցեր։