Ամբողջ աշխարհի եզդիները տոնում են Խդր Նավին: Նրանք տոնը նշում են յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթիից։ Հաջորդ օրվանից եզդիները եռօրյա ծոմ են պահում ի պատիվ Խդր Նավիի։ Բուն տոնը նշում են ուրբաթ: Եզդիների ազգային միության նախագահն ու հոգևոր առաջնորդը ներկայացրել են տոնի ծիսակարգն ու խորհուրդը: Եզդիական սեղանին չեն կարող լինել խոզի մսից, կանեփից և կաղամբից պատրաստված ուտեստներ:
Խդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) - Եզդիների համար այս տոնը մենք այլ կերպ անվանում ենք տարեվերջյան տոն. եզդիորեն այսպես, այս տոնով ավարտվում է տարին: Եզդիների մոտ առաջին ամիսը նիզան ամիսն է՝ ապրիլը, որը համարվում է հարս ամիս. ամենագեղեցիկն է, զարդարվում է, բնությունը ծաղկել է:
Բրո Հասանյան (Եզդիների հոգևոր առաջնորդ) - Խդր Նավին ընդունվում է որպես երիտասարդների իղձերն իրականացնող առաքյալ, ծիսակարգը երիտասարդներն ավելի մեծ շուքով են պատրաստվում տոնել, որ կատարվեն նպատակներն ու իղձերը: