Փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է
258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժվողները 47 են:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047 943 227 հեռախոսահամարին: