Ռուս օրենսդիրներն իրենց գործընկերներին առաջարկում են սահմանել հատուկ օրենք, որով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կարող են առանց խորհրդարանի հավանության արագ որոշում կայացնել ՀԱՊԿ ուժերի օգտագործման մասին՝ ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ հաղորդում է РИА Новости-ն:
«Վերջերս տեղի ունեցավ ՀԱՊԿ բոլոր երկրների միջազգային հանձնաժողովների ղեկավարների խորհրդարանական նիստ, որի ժամանակ մենք բարձրացրինք այդ հարցը: ՀԱՊԿ անդամ որոշ երկրներում խորհրդարանը ստիպված էր երկու անգամ հավաքվել, քանի որ առաջին անգամից հնարավոր չէր եղել քվեարկել ՀԱՊԿ զորակազմի օգտագործման օգտին: Մենք պետք է խուսափենք նման դեպքերից»,- երկուշաբթի Դաշնային խորհրդում կայացած լսումների ժամանակ ասել է քաղաքական գործիչը։