Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Դավիթ Զալկալիանիի միջև՝ հաղորդում են գերատեսչությունների մամուլի ծառայությունները։
Ըստ տեղեկությունների՝ Ջեյհուն Բայրամովը հետաքրքրվել է Վրաստանում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված իրավիճակով և նշել, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։
Դավիթ Զալկալիանին ասել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել, և շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը համերաշխության համար։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։