Կիևի Մարիինյան պալատում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Բանակցություններից հետո կանցլեր Շոլցն ասել է, որ Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումների և ընտրական իրավունքի մասին օրենքների նախագծերը՝ գրում է РИА Новости-ն։
Կանցլերը կարևորել է «Նորմանդական ձևաչափի» վերսկսումը, միաժամանակ այն անվանել «բարդ գործընթաց»:
Երկու երկրի ղեկավարների բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի ղեկավարն անհիմն է համարել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական գործողությունները՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության հիմքերի բացակայության պատճառով:
Ուկրաինայի նախագահն էլ նշել է, որ Կիևն ու Բեռլինը տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ ունեն «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում։