Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի կայցելի Կիև, որտեղ, ինչպես հուսով է Ուկրաինայի ղեկավարությունը, Մոսկվա մեկնելուց առաջ կհամաձայնեցնի իր դիրքորոշումները անվտանգության հարցերի շուրջ՝ գրում է ТАСС-ը։
Ինչպես ավելի վաղ ասել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Կիևը դրական է գնահատում այն փաստը, որ Շոլցն իր երկիր կայցելի մինչև փետրվարի 15-ին Մոսկվա այցը։ «Մենք այնքան էլ մեծ ակնկալիքներ չունենք, բայց սա կլինի Գերմանիայի կանցլերի և Ուկրաինայի նախագահի առաջին երկարաժամկետ առարկայական զրույցը, որի ժամանակ նրանք իսկապես կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները, որոնք կանցլերը կներկայացնի Մոսկվայում»,- ասել է նախարարը։
Շոլցի Ուկրաինա կատարած առաջին այցին նախորդել է փետրվարի 7-8-ը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի՝ Կիև կատարած այցը: Ուկրաինայում նա հանդիպել է Կուլեբայի հետ, այցելել Դոնբաս, իսկ փետրվարի 12-ին արտգործնախարարները հեռախոսով քննարկել են անվտանգության իրավիճակը և Գերմանիայի կանցլերի առաջիկա այցը։ Ըստ Ուկրաինացի փորձագետների՝ ինտենսիվ երկկողմ շփումները վկայում են, որ Բեռլինը մտադիր է ակտիվացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: