Մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022 թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններից օգտվելու բժշկական սարքավորումներ.
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ),
Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որը ներառում է
կորոնագրոֆիկ հետազոտություն,
էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
էխոսրտագրություն (ԷխոՍԳ)
Մամոգրաֆիայի ծառայություն:
Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: