Ավելի քան 30 երկիր կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, թեև Մակրոնն այս շաբաթ Կիևում բացառել էր պատերազմի հավանականությունը: Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի գործընկերների հետ հանդիպումը բեկում չմտցրեց իրավիճակում, սակայն պարզ դարձրեց՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի դիրքորոշումներում տարբերություն կա:
ԱՄՆ դիրքորոշումն ավելի կոշտ է, իսկ Եվրոպան փորձում է հնարավորն անել, որ իր հարևանությամբ պատերազմ չբռնկվի. ռուսական գազի մի մասն արևմտյան Եվրոպա է մատակարարվում Ուկրաինայով: