Դատական համակարգի մեկ այլ՝ չհուսադրող վիճակագրություն: ՄԻԵԴ-ը մինչև այժմ 16 վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի՝ արձանագրելով՝ մեր երկրում իրավապահները մարդկանց խոշտանգել են, իսկ դատարաններում քաղաքացիները չեն ունեցել արդար դատաքննության իրավունք: Թեև գործերի մեծ մասը վերաբերում է 2003-10 թվականներին, դեպքեր են եղել նաև դրանից հետո. 14 գործ դեռ քննության փուլում է:
Խոշտանգումների գործերի քննությունը Հայաստանում այս տարվա կեսից կիրականացնի այլ մարմին: Գործադիրը հուսով է՝ օրենսդրական մի քանի փոփոխություն կշտկեն իրավիճակը. քաղհասարակության ներկայացուցիչները լավատես չեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան