Հայաստանում դատարան դիմողներն ավելացել են: Դա մի կողմից լավ է, նշանակում է, որ քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ սկսել է աճել, մյուս կողմից խիստ ավելացել է դատավորների ծանրաբեռնվածությունը: Մի դատավորի վարույթում կարող է մինչև 200 գործ լինել: Պարզ է, որ այս դեպքում վճիռներն ավելի ուշ կկայացվեն ու կարող է տուժել նաև արդարադատությունը: Հեշտ չէ որակյալ քննություն իրականացնել նման ծավալների դեպքում: