Փետրվարի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 326 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 48 468, մահացել՝ 57 մարդ:
Մեկ օրում կատարվել է 65 829 թեստավորում, այդ թվում՝ 40 367-ը՝ հակամարմինների արագ թեստով, 25 462-ը՝ ՊՇՌ թեստով:
Համավարակի տարածումից ի վեր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 438 353 դեպք, ապաքինվել է 1 226 619 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը 15 516 է:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 772 264 մարդ: