Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը փետրվարի 12-ին հեռախոսազրույց կունենան՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ քննարկման թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորությունն է: Պեսկովը հայտնել է, որ նախագահների զրույցը տեղի կունենա Վաշինգտոնի նախաձեռնությամբ:
Պուտինը և Բայդենը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել անցած տարվա դեկտեմբերի 30-ին: