Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: